Թրամփը չի բացառել Առևտրի համաշխարհային կազմակերպության կազմից ԱՄՆ-ի դուրս գալը իր հաղթանակի դեպքում
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ընտրություններում իր հաղթանակի դեպքում երկիրը կարող է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպության կազմից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` մեջբերելով NBC հեռուստաալիքին հանրապետական թեկնածուի տված հարցազրույցը:
Հարցազրույցի ընթացքում ամերիկացի լրագրողը նկատել է, որ ամերիկյան շուկայում գործող ընկերությունների համար միլիարդատիրոջ առաջարկած մի շարք հարկերը կարող են չանցնել ԱՀԿ-ով:
«Այդ ժամանակ մենք կրկնակի բանակցություններ կվարենք կամ դուրս կգանք», - հայտարարել է Թրամփը:
Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կպայքարի Չինաստանի «արժութային մանիպուլյացիայի» դեմ: