Վարանը որոշել է մնալ Ռեալում
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը որոշել է մնալ ներկայիս թիմում: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստն ամեն ինչից գոհ է «արքայական ակումբում», որի հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2020 թվականին:
«Ցանկանում եմ այս տարի մնալ «Ռեալում»: Կարծում եմ, որ այստեղ ամեն ինչ կա աճը շարունակելու համար: Զգում եմ ակումբի ու երկրպագուների սերը: Լավը դեռ առջևում է»,- Վարանի խոսքը մեջբերում է Goal.com-ը: