Ամերիկուհին ամուսնու դին իր հետ ուղևորության է տարել Ալյասկա
Ամերիկուհին Ալյասկայում ճանապարհորդելիս իր հետ տարել է ամուսնու դին` այն սառը պահելու համար օգտագործելով տեղի պահածոների գործարանից վերցրած սառույցը:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը` Ալյասկա նահանգի ոստիկանությունը կնոջից առգրավվել է տղամարդու դին, որը նա տեղափոխելիս է եղել իր բեռնատարով: Իրավապահները զբոսաշրջուհուն ձերբակալել են, երբ պահածոների գործարաններից մեկից հաղորդում են ստացել տարօրինակ կնոջ մասին, որը միանգամից հսկայական քանակով սառույց է ձեռք բերել:
Մեքենան ստուգելիս ոստիկանները 78-ամյա տղամարդու մարմնով դագաղ են հայտնաբերել են, որը մահացել է բնական մահով:
Ինչպես պարզվել է, կինը մահացած ամուսնու մարմինը տանելիս է եղել դիահերձարան, սակայն ճանապարհին որոշել է կանգ առնել մի քանի օրով և դիտել Ալյասկայի տեսարժան վայրերը:
Կնոջը որևէ մեղադրանք չի ներկայացվել: Ոստիկանությունը նրա ամուսնու մարմինն առգրավել ու ուղարկել է դիահերձարան: