Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Rogers Cup-ին
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Կանադայում կայանալիք Rogers Cup-ին,- տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Ամերիկուհու նման որոշումը կապված է ուսի վնասվածքի հետ: Սերենան այդ մրցաշարում հաղթել է երեք անգամ՝ 2001, 2011 ու 2013 թվականներին:
Ավելի վաղ Rogers Cup-ին մասնակցելուց հրաժարվել էին Էնդի Մարեյը, Բելինդա Բենդիչը, Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Դավիդ Ֆերերը, Ռիշար Գասկե, Ժո-Վիլֆրիդ Ցոնգան ու Ելենա Յանկովիչը: