Հայտնի է դարձել, թե ով կմարմնավորի «Կապիտան Մարվելի» հերոսուհուն
Marvel կինոստուդիան հայտարարել է, որ «Սենյակը» ֆիլմում իր դերակատարության համար «Օսկարի» արժանացած դերասանուհի Բրի Լարսոնը կմարմնավորի Քերոլ Դենվերսի կերպարը «Կապիտան Մարվել» ֆիլմում:
Ինչպես գրում է Lenta.ru-ն` սա կլինի առաջին ֆիլմը այս շարքում, որտեղ գլխավոր կերպարը կին հերոսուհին կլինի:
Դերասանուհին հաստատել է այս տեղեկությունը Twitter-ի իր էջում գրառում անելով: «Կարող եք ինձ Կապիտան Մարվել կոչել», - գրել է դերասանուհին:
Ֆիլմի սյուժեի համաձայն` սովորական կինը յուրահատուկ ունակություններ է ձեռք բերում այլմոլորակայինների ռասայի հետ բախումից հետո: Ֆիլմը էկրաններ կբարձրանա 2019-ին: