Ականատեսները նկարահանել են Գերմանիայում մաչետեով հարձակում իրականացրած սիրիացուն (տեսանյութ)
Twitter սոցցանցի zaddytyler անունով օգտատերը 15 վայրկյան տևողությամբ տեսանյութ է տեղադրել իր էջում, որում երևում է, թե ինչպես է սիրիացի փախստականը փախչում Ռոյթլինգեն քաղաքի փողոցներով:
Lenta.ru-ի հաղորդմամբ` ավելի ուշ տեսանյութը հեռացվել է: Տղամարդը փախուստի է դիմել մաչետեով մի կնոջ սպանելուց հետո:
Ինչպես հաղորդվում էր, ևս երկու մարդ վնասվածքներ են ստացել հարձակման հետևանքով:
Հիշեցնենք, որ հարձակումը տեղի ունեցել ժամեր առաջ` հուլիսի 24-ին: Զոհված կինը տեղի ռեստորանի հավաքարարն է եղել: Երիտասարդ սիրիացին արդեն ձերբակալված է: Իշխանությունները հայտնում են, որ նա միայնակ է գործել և կատարվածը ահաբեկչություն չեն համարում: