Բարսելոնայի պաշտպանը բուժզննում է անցել Բեշիքթաշում
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ադրիանոն Ստամբուլում բուժզննում է անցել,- տեղեկացնում է «A Bola»-ն:
Նա պայմանագիր կկնքի թուրքական «Բեշիքթաշի» հետ:
31-ամյա բրազիլացու պայմանագիրը նախատեսված կլինի երկու տարով: Թուրքական ակումբում Ադրիանոյի աշխատավարձը կկազմի տարեկան 2.4 մլն եվրո: