Յալթա-Դոնի Ռոստով ավտոբուսը վթարի է ենթարկվել, վարորդը մահացել է, կա 10 տուժած
Յալթա-Դոնի Ռոստով ավտոբուսի վթարի արդյունքում մահացել է մեկ և տուժել տասը մարդ։ Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով տարածաշրջանային վարչության տարածած հաղորդագրությանը։
«Ըստ նախնական տվյալների՝ երթուղային ավտոբուսի 39-ամյա վարորդը կորցրել է կառավարումը, ինչի արդյունքում փոխադրամիջոցն ընկել է ճանապարհի եզրին գտնվող ջրափոսի մեջ։ Ավտոբուսի վարորդը ստացված վնասվածքներից տեղում մահացել է, իսկ տասը մարդ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել»,-մանրամասնել են վարչության աշխատակիցները։