Մոուրինյո. Պայքար քառյակի համա՞ր. Մանչեսթեր Յունայթեդը ցանկանում է չեմպիոն դառնալ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյոն հայտարարել է, որ իր գլխավորած թիմն Անգլիայի առաջիկա առաջնությունում պայքարելու է չեմպիոնության համար:
«Ես ուզում եմ չեմպիոն դառնալ: Թիմի էվոլյուցիան առանց չեմպիոնական տիտղոսի մեծ հիասթափություն չի դառնա, եթե մենք շատ ուժեղ մրցակից ունենանք: Բայց ԱՊԼ-ի մեկնարկից առաջ ասել, թե մեր նպատակը լավագույն քառյակ մտնելն է… դա նպատակ չէ: Մենք պայքարելու ենք հաղթող դառնալու համար:
Ակումբի ղեկավարությունն իմ առջև պարտավորություններ չի դրել: Ինձ 3 տարի են տվել, որպեսզի ես ուժեղացնեմ թիմը և նրան վերադարձնեմ այն տեղը, որը նրանն է: Բայց ես նրանց հասկացնել տվեցի, որ ցանկանում եմ հենց առաջին տարում չեմպիոն դառնալ»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Skysports.com-ը: