Մինչ այս պահը որևէ գործողություն չի կատարվել ՊՊԾ գնդի տարածքում. Ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունը հերքում «Հիմնադիր խորհրդարանի» տարածած հայտարարությունը, թե անազատության մեջ գտնվողների ազատ արձակելուց հետո «Սասնա ծռեր» խմբի վրա հարձակման փորձեր են եղել:
Այս մասին Tert-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանությունից՝ նշելով, որ «Սասնա ծռեր» խմբի հաղորդագրությունը, որ հարձակման փորձեր են եղել, իրականությանը չի համապատասխանում:
«Մինչ այս պահը որևէ գործողություն չի կատարվել ՊՊԾ գնդի տարածքում»,-նշեցին Ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ այսօր «Սասնա ծռեր» խմբի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Ոստիկանության կողմից ճեղքման և գրոհի փորձեր են կատարվել», իսկ անդամները զրկված են ոչ միայն կապից, այլ նաև անջատել են էլեկտրականությունը:
Հոսանքի անջատման հետ կապված էլ Ոստիկանությունից պարզաբանեցին, թե դա Հայաստանի էլեկտրական ցանցերի պարզաբանման տիրույթում է: