Լուչեսկուն մարզչական կարիերայի 32-րդ տիտղոսն է նվաճել
Ռուսաստանի Սուպերգավաթի խաղում «Զենիթը» 1:0 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին:
Պետերբուրգյան ակումբի գլխավոր մարզիչ Միրչե Լուչեսկուն իր նոր թիմի ղեկին առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց և Ռուսաստանում առաջին տիտղոսը նվաճեց: Ընդհանուր առմամբ 70-ամյա մասնագետը 32 տիտղոսի է տիրացել:
Լուչեսկուի թիմերը հաղթել են Ռումինիայի առաջնությունը (2 անգամ), Ռումինիայի Գավաթը (3 անգամ), Ռումինիայի Սուպերգավաթը, Թուրքիայի առաջնությունը (2 անգամ), Եվրոպայի Սուպերգավաթը, Ուկրաինայի առաջնությունը (8 անգամ), Ուկրաինայի Գավաթը (6 անգամ), Ուկրաինայի Սուպերգավաթը (7 անգամ), ՈւԵՖԱ-ի Գավաթը (ներկայիս Եվրոպա լիգա) և այժմ նաև Ռուսաստանի Սուպերգավաթը: