Վագրը հարձակվել և սպանել է Պեկինում վայրի բնության այգու այցելուին
Ամուրյան վագրը հարձակվել է Պեկինի արվարձանում Բադալին վայրի բնության զբոսայգու այցելուների վրա, միջադեպի հետևանքով մեկ կին է զոհվել, ևս մեկը վնասվածքներ է ստացել:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 23-ին: Նշվում է, որ այգում ավտոմեքենայով շրջող կանայք խախտել են անվտանգության պահանջները և դուրս են եկել տրանսպորտային միջոցից: Այդ պահին թաքստոցից նրանց վրա է հարձակվել ամուրյան վագրը:
Տեղի ունեցածից հետո այգու աշխատակիցն անմիջապես եկել է դեպքի վայր և քշել է կենդանուն: Մի կին մահացել է ստացած վնասվածքներից, մեկ այլ կին հոսպիտալացվել է:
Այժմ վայրի բնության այգին փակ է, միջադեպի հանգամանքները հետաքննում է հատուկ հանձնաժողովը: