Վահրամաբերդ լճում խեղդված երիտասարդը լողալ չի իմացել. գյուղապետ
Շիրակի մարզի Վահրամաբերդ արհեստական լճում ջրահեղձված 21-ամյա բնակիչ Արտակ Պ.-ն լողալ չի իմացել, թելը բռնած` մտել է ջուրը, բաց թողել թելի ծայրն ու ջրահեղձվել: Tert.am-ին հայտնեց Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը։
«Ես շատ մանրամասներ չգիտեմ, չեմ կարող հաստատ ասել, ինչքան գիտեմ`լողալ չգիտեր»,- ընդգծեց գյուղապետը։ Երիտասարդը լիճ էր գնացել եղբոր և ընկերների հետ:
Վահրամաբերդի գյուղապետի խոսքով` 4 տարի է` լճում ջրահեղձության դեպք չէր արձանագրվել, իսկ դրանից առաջ` 3 դեպք էր արձանագրվել:
Հիշեցնենք,որ Վահրամաբերդն արհեստական լիճ է, որի մակարդակը կտրուկ ավելացավ Արփաչայի վրա կառուցված ՀԷԿ-ի գործարկումից հետո:
Հիշեցնենք նաև , որ երեկ Շիրակի մարզի Վահրամաբերդի լճից ջրասուզակը դուրս էր բերել 21-ամյա երիտասարդի դի։