Թուրքիայում ապստամբությունից հետո ձերբակալվածների թիվը հասնում է 13 հզ-ի
Ավելի քան 13 հզ մարդ կալանավորվել է Թուրքիայում հեղաշրջման փորձ իրականացնելու փորձի գործի հետաքննության շրջանակում, հայտարարել է երկրի նախագահ Բինալի Յըլդըրըմը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության ժամանակ իշխանությունները կալանավորել են 10.6 հզ մարդու:
«Այսօրվա դրությամբ ձերբակալվել է 3879 մարդ: Ձերբակալությունների շարունակվում են»,-հայտարարել է վարչապետը A Haber հեռուստաալիքի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են իրականացրել, որը կանխվել է իշխանությունների կողմից: Այդ գործողությունների հետևանքով սպանվել է 246 թուրք քաղաքացի, ավելի քան 2000-ը վիրավոր է: