Մեքսիկայում մի խումբ ցուցարարներ սպանել են հնդկական քաղաքի քաղաքապետին
Մեքսիկայի հնդկական Սան-Միգել-Չամուլա քաղաքի ղեկավարը շաբաթ սպանվել է վրդովված քաղաքացիների կողմից, ովքեր հավաքվել էին քաղաքապետարանի մոտ ֆինանսական խնդիրներից դժգոհելով:
El Financiero-ի տվյալներով՝ քաղաքապետ Դոմինգո Լոպես Գոնսալեսը գործնական հանդիպում է անցացրել, երբ շենքի մոտ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել: Նրանք պահանջել են ավելի վաղ քաղաքին տրված 100.000 պեսոն ուղղել տեղի արհեստավորների աջակցությանը:
Քաղաքապետի թիկնազորը փորձել է ցրել հավաքվածներին, ինչին ի պատասխան հավաքվածների միջից ոմանք հրազեն են հանել և կրակ բացել՝ սպանելով քաղաքապետին և ևս մեկ հոգու:
Այնուհետև անկարգությունների մասնակիցները բարկադներ են կառուցել քաղաքի մուտքի մոտ՝ իշխանություններից պահանջելով հաշվետվություն ներկայացնել իրենց գործունեության վերաբերյալ:
Սակայն շուտով ցուցարարները ցրվել են տներով, իսկ գործն իր ձեռքն է վերցրել տեղի ոստիկանությունը: Սպանությունների դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում: