Թուրքիայում կալանավորվել է Գյուլենի գլխավոր օգնականը
Իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի գլխավոր օգնականը Թուրքիայում ձերբակալվել է, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով նախագահականում իր աղբյուրին:
Ինչպես հաղորդել է աղբյուրը՝ Հալիս Հանջին Գյուլենի աջ ձեռքն է: Ենթադրաբար, նա Թուրքիա է ժամանել հեղաշրջման փորձից երկու օր առաջ:
Ավելի վաղ Էրզրում քաղաքում ձերբակալել էին Գյուլենի զարմիկին՝ Մուհամմեդ Սաիդին: