Օռլանդո Բլումը երջանիկ է, որ Միրանդա Քերն ամուսնանում է (լուսանկարներ)
Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ 33-ամյա Միրանդա Քերը նշանադրվել է 26-ամյա միլիարդատեր Էվան Շպիգելի հետ: Իսկ ի՞նչ է այդ մասին մտածում նրա նախկին ամուսին Օռլանդո Բլումը:
Պարզվում է, որ Բլումի սիրտը կոտրված չէ նախկին կնոջ ամուսնության փաստով: Ընդհակառաը, դերասանը շատ երջանիկ է Քերի համար և նրան ամենայն բարիք է մաղթում: Ըստ ներքին աղբյուրների՝ իմանալով նշանադրության մասին Օռլանդոն շտապել է շնորհավորել Միրանդային:
Օռլանդոն էլ մտադիր չի ամբողջ կյանքը միայնակ մնալ և պլանավորում է ամուսնանալ ու շատ երեխաներ ունենալ: