«Այդ 25 զինյալ տղաները պետք է վերջնական որոշում՝ կայացնեն հանդարտ կերպով արագ այս հարցը լուծեն». Պարգև Սրբազան
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը գտնվում է Հայաստանում և անդրադարձել է Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի գործողություններին:
«Այդ 25 զինյալ տղաները՝ Պավլիկ Մանուկյանի գլխավորությամբ իրենք պետք է վերջնական որոշում՝ կայացնեն հանդարտ խաղաղ կերպով արագ այս հարցը լուծեն, որովհետև ի վերջո դա նորից բերելու է ողբերգության, որը ոչ մեկիս ձեռնտու չեն»,-ասաց նա:
Պարգև Սրբազանը նշեց, որ այլ բարդ գերխնդիրներ կան՝ մասնավորապես Արցախի խնդիրը:
«Երեկ Ալիևը ստորագրեց, որ Թուրքիային է տրամադրում ռազմական մի բազա և օդանավակայան: Մենք պետք է խոհեմություն դրսևորենք ազգովի և հանդարտ կերպով դուրս գանք այս իրավիճակից»,-ասաց նա և Խորենացի փողոցում հայտնվածներին կոչ արեց դադարեցնել ներքին ցնցումները և իրար վրա ձեռք չբարձրացնել:
Նա ասաց, որ անկախ քաղաքական ճաշակից, կարգավիճակից, տարիքից հայը հայի համար պետք է սրբություն լինի:
«Հայը հայի հանդեպ պետք է լինի սիրով, մեծագույն հարգանքով»,-ասաց նա և նշեց, որ բանակցությունները միայն աշխարհիկների գործը չէ: