Բարսելոնայի ֆուտբոլիստը տեղափոխվեց Համբուրգ (լուսանկար)
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեն Հալիլովիչը տեղափոխվել է «Համբուրգ»,- հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Խորրվաթ ֆուտբոլիստը «դինոզավրերի» հետ 4 տարվա պայմանագիր է կնքել: Նոր թիմում նա հանդես է գալու 23 համարի խաղաշապիկով:
Տրանսֆերի դիմաց «կապտանռնագույնները» ստացել են 5 միլիոն եվրո: Առաջիկա 2 տարվա ընթացքում «Բարսելոնան» իրավունք կունենա Հալիլովիչին ետ վերադարձնել, եթե վճարի 10 միլիոն եվրո: