Սան Անտոնիոյում ամեն տարի հուլիսի 21-ին կնշվի Դանկանի օրը
Ամերիկյան Սան Անտոնիոյի քաղաքապետ Իվի Թեյլորը հայտնել է, որ ամեն տարի այս օրը՝ հուլիսի 21-ին քաղաքում նշվելու է անվանի բասկետբոլիստ Թիմ Դանկանի օրը:
Ամսի 21-ը խորհրդանշական է. հենց 21 համարով է Դանկանը երկար տարիներ հանդես եկել «Սան Անտոնիոյում»:
«Սան Անտոնիոյի» բազմամյա առաջատարն օրեր առաջ հայտարարել է կարիերան ավարտելու մասին: 40-ամյա մարզիկը NBA-ում անցկացրել է 19 տարի, հանդես գալով միայն «Սփըրսի» կազմում: