Մալաթիա վարչական շրջանում կրակոցներ են հնչել
Հուլիսի 20-ին Երևանի վարչական շրջաններից մեկում կրակոցներ են հնչել։ Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի աշխատակից Էդգար Ջանոյանը։
«Երեկ կրակոցներ են հնչել Երևան քաղաքի Մալաթիա վարչական շրջանում»,- ասաց նա։