Էլթոն Ջոնը միլիոնավոր դոլարներ է ուղղել Աֆրիկայի ԼԳԲՏ համայնքին օգնելու համար
Աշխարհի ամենահայտնի միասեռականներից մեկը` բրիտանացի երգիչ, երգահան Էնթոն Ջոնը, մոտ 10 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել ի աջակցություն Աֆրիկայում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների:
Ինչպես նշում է The Guardian-ը, վերոհիշյալ գումարն ուղղվելու է հատկապես այն աֆրիկյան պետությունների բնակիչներին, ովքեր իրենց կողմնորոշման պատճառով ենթարկվում են բռնությունների ու խտրական վերաբերմունքի:
«Ես գիտեմ, որ Աֆրիկայում կան մի շարք պետություններ, որոնց ղեկավարներն ականջ չեն դնի, եթե նույնիսկ ինձ պես հայտնի մարդը դիմի և կոչ անի ԼԳԲՏ ներկայացուցների հանդեպ խնտրական վերաբերմունք չդրսևորել: Ուստի` ես նախընտրում եմ գործով օգնել խոցելի խավին: Վստահ եմ, որ 50 տարի անց այնտեղ իրավիճակն այլ է լինելու»,-ասել է աշխարհահռչակ բրիտանացին: