Ֆեդերերը վերջին 15 տարում առաջին անգամ կմասնակցի Հոփմանի գավաթին
«Մեծ սաղավարտի» 17-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը եւ աշխարհի 16-րդ ռակետ Բելինդա Բենչիչը կներկայացնեն Շվեյցարիայի հավաքականը Հոփմանի գավաթի 2017թ. խաղարկությունում:
Ֆեդերերի համար դա կլինի առաջին մասնակցությունն այդ մրցաշարում 2002 թվականից ի վեր: Այն ժամանակ նա հանդես էր գալիս Միրոսլավա Վավրինեցի հետ, ով այժմ թենիսիստի կինն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆեդերերը որոշում էր կայացրել չմասնակցել Տորոնտոյում հուլիսի 25-31-ը կայանալիք «Մասթերսին»: