Բախումների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել նաև ոստիկանության փոխգնդապետ
Երեկ Խորենացի փողոցում ոստիկաների ու քաղաքացիական անձանց բախումներից տուժել է նաև փոխգնդապետ, ում տեղափոխել են էրեբունի հիվանդանոց:
Tert.am-ի թղթակիցը նկատել էր, թե Էրեբունի ԲԿ-ում ինչպես են պատգարակով հիվանդասենյակ տեղափոխում ոստիկանության փոխգնդապետին:
Նշենք, որ փոխգնդապետը աչքի էր ընկել երկու օր առաջ Սարի թաղի բնակիչների հետ բախումների ժամանակ:
Ոստիկանության մամուլի բաժնից հրաժարվեցին պատասխանել հարցին, թե ով էր տուժած փոխգնդապետը և ընդհանրապես փոխգնդապետ ևս տուժածների մեջ կա՞, թե ոչ: