Tesla-ն կարտադրի բեռնատար և քաղաքային ավտոբուս
Էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող Tesla ընկերությունը պատրաստվում է ընդլայնել իր գործնեության դաշտն ու զբաղվել բեռնատարների և քաղաքային ավտոբուսների արտադրությամբ:
Ինչպես նշում է motor.ru-ն, այս մասին հայտնել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը:
Հայտնի է, որ ներկայում վերոհիշյալ 2 նախագիծն էլ գտնվում են զարգացման վաղ փուլում: Մասկի փոխանցմամբ, նորույթների պրեմիերան կկայանա եկող տարի: Նշվում է, որ 2 մոդելներն ել լինելու են էլեկտրական: