Կոպենհագենում մեկնարկել է Սանտա Կլաուսների ամենամյա հավաքը (տեսանյութ)
Թեև Սուրբ Ծննդյան տոնին դեռևս կա 5 ամիս, այնուհանդերձ` աշխարհի տարբեր անկյուններում բնակվող Սանտա Կլաուսները հավաքվել են Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որտեղ ընթանում է Սանտա Կլաուսների համաշխարհային համաժողովը:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, այս տարի ուշագրավ միջոցառմանը մասնակցել է 140 Սանտա` աշխարհի 12 երկրից:
Հավաքը տևելու է 3 օր. այդ ընթացքում ճերմակ մորուքներով բարի ծերուկները քննարկելու են դեկտեմբերյան տոնական օրերի գերհագեցած գրաֆիկը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Սանտա Կլաուսների համաշխարհային համաժողովը Կոպենհագենում անցկացվում է 1957թ. ի վեր: