ՀՀ օմբուդսմենն այցելել է ոստիկանության ստորաբաժանումներ և տեղում ծանոթացել իրավիճակին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 21-ի առավոտից քաղաքացիների ահազանգերի հիման վրա այցելել է ոստիկանության ստորաբաժանումներ՝ տեղում անձամբ ծանոթանալու ստեղծված իրավիճակին և քաղաքացիների՝ բերման ենթարկելու իրավական հիմքերին:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Պաշտպանը տեսակցել է նաև բժշկական հաստատություններում գտնվող ոստիկաններին և ակցիայի մասնակիցներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին:
Մանրամասն տեղեկատվություն կհաղորդվի ավելի ուշ։