Երիտասարդը, ջրին կանգանած, նկարում է ինքնատիպ որմնանկարներ (լուսանկարներ)
Փողոցային նկարչությամբ զբաղվող Շոն Յորոն իր տաղանդի շնորհիվ հերթական անգամ հայտնվել է boredpanda.com կայքի ուշադրության կենտրոնում: Այս անգամ աղբյուրն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է նկարչի որմնանկարները:
Նյու Յորքում բնակվող երիտասարդն իրականացրել է ինքնատիպ որմնանկարների նոր շարք, որում ներառված ամեն մի նմուշ ուղղակիորեն շփվում է ջրի հետ ու կարծես դրա միջից է հայտնվում:
Յորոյի տպավորիչ աշխատանքներն առավել գնահատելի է դարձնում այն փաստը, որ երիտասարդը որմնանկարները ստեղծելիս կանգնած է լինում ոչ թե գետնին, այլ ջրի մակերևույթին տատանվող տախտակի վրա, ինչն, անշուշտ, զգալի բարդացնում է նրա գործը: