Իրանում 40 ենթադրյալ ահաբեկիչ է ձերբակալվել
Իրանում ահաբեկչական խմբավորումների 40 ենթադրյալ անդամ է ձերբակալվել: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնում են իրանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին:
Ոստիկանական գործողությունը վերջին երկու օրվա ընթացքում իրականացվել է երկրի արևելքում։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են 20 մետր խորությամբ 40 մետր երկարությամբ թունել, որից օգտվում էին ահաբեկիչները:
Հաղորդագրությունում չի հստակեցվում, թե ինչ խմբավորման անդամներ են ձերբակալված մարդիկ և ինչ մեղադրանքներ է ներկայացվել նրանց դեմ: