Ողջ աշխարհում 120 մլն աղջիկ կյանքի ընթացքում սեռական բռնության է ենթարկվում
Ողջ աշխարհում մոտ 120 մլն աղջիկ կյանքում գոնե մեկ անգամ ենթարկվել է սեռական բռնության, պնդում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ)։ Չորեքշաբթի տարածված հայտարարության մեջ դատապարտվում է Հնդկաստանում տեղի ունեցած հերթական զարհուրեցնող դեպքը, երբ երիտասարդ կնոջը բռնաբարել են հենց այն նույն տղամարդիկ, ովքեր նրա նկատմամբ սեռական բռնություն էին գործել երեք տարի առաջ։
Բացի ՅՈՒՆԻՍԵՖ-ի, այդ դեպքը խոսում է այն մասին, որ աղջիկների ու կանանց նկատմամբ բռնությունը ավանդաբար անպատիժ է մնում։
«Մոտ 120 մլն աղջիկ ողջ աշխարհում սեռական բռնության է ենթարկվել։ Այդ աղջիկների մեծ մասը նման ոտնձգության են բախվում 15-19 տարեկանում»,- հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գենդերային հարցերով խորհրդական Անջու Մալհոտրան։