Քրիս Մարտինը հանդիպում է Ռիտա Օրայի հետ (լուսանկարներ)
Քրիս Մարտինի ամուրու կարգավիճակը հանգիստ չի տալիս արևմտյան լրատվամիջոցներին։ Այս անգամ Coldplay-ի մենակատարին սիրավեպ են վերագրում Ռիտա Օրայի հետ։ Իհարկե, դեռ ոչ մի ապացույց չկա, բայց երգչուհին ներկա է եղել Մարտինի խմբի համերգին, իսկ հաջորդ առավոտյան դուրս է եկել այն նույն հյուրանոցից, որտեղ ապրում է երաժիշտը։ Ընդ որում, նույն հագուստով, ինչով որ ներկա է եղել համերգին։
Ի դեպ, վերջին շրջանում 25-ամյա բրիտանուհուն ամեն շաբաթ նոր սիրավեպ են վերագրում։ Սկզբում շիկահերին մեղադրել են Ջեյ Զիի հետ կապի համար, իսկ հետո իբր թե նա ժամադրվել է Ջասթին Բիբերի հետ։