Ավելի քան 20 ներգաղթյալ է մահացել Միջերկրական ծովը անցնելու փորձի ժամանակ
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հաղորդել է, որ 22 մարդու մարմին է հայտնաբերվել այն նավակների մեջ, որոնցով ներգաղթյալները փորձել են անցնել Միջերկրական ծովը։
«21 կին ու տղամարդ է մահացել այսօր՝ փորձելով անցնել Միջերկրական ծովը։ Մարմինները դուրս են բերվել փչովի նավակների միջից, հիմա նրանք Aquarius նավի վրա են»,- ասվում է կազմակերպության հաղորդագրությունում։
Փրկարարներին հաջողվել է փրկել ավելի քան 200 մարդու, ովքեր գտնվել են նույն նավակում։ Փրկարարական օպերացիայի այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Եվրոպան երկրորդ աշխարհամարտից հետո ամենածանր միգրացիոն ճգնաժամն է ապրում, որն առաջացել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում մի շարք զինված հակամարտությունների ու տնտեսական ճգնաժամի առաջացման հետ։