Ոստիկանության և ցուցարարների միջև բախումի հետևանքով հիվանդանոց դիմածների թիվը հասնում է 51-ի
Հուլիսի 21-ի, ժամը 02: 30–ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան, ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Բոլոր տուժածներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն:
Այս պահի դրությամբ տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: