ԵՄ-ն իրավունք չունի քննադատել Թուրքիայում արտակարգ իրավիճակի հաստատումը. Էրդողան
Եվրոպական երկրներն իրավունք չունեն քննադատել Թուրքիային արտակարգ իրավիճակի ռեժիմի սահմանման համար, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Նման միջոցներ ձեռք առնող եվրոպական երկրները մի քանի ահաբեկչական գործողություններից հետո, որոնք չէին կարող համեմատվել այն սպառնալիքի հետ, որին բախվեց մեր երկիրը, իրավունք չունեն քննադատելու արտակարագ իրավիճակի դրության սահմանման որոշումը»,- հայտարարել է Էրդողանը։
Նա հավելել է, որ Թուրքիայում իրավունքը, ազատությունն ու ժողովրդավարությունը չեն տուժի, այլ ընդհակառակը, ավելի կամրապնդվեն։