Հոլիվուդի Փառքի պուրակում Թրամփի աստղը շրջափակել են խորհրդանշական պատով
Հոլիվուդի Փառքի պուրակում Դոնալդ Թրամփի անվանական աստղըբ խորհրդանշական պատով շրջափակվել է։ Դա արվել է ի նշան բողոքի՝ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամի ՝ Դոնալդ Թրամփի, Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վերաբերյալ հայտարարության։
Ինչպես հաղորդել է AP գործակալությունը՝ մոխրագույն փոքրիկ պատը, որի վերևում փշալարեր են, Թրամփի աստղի մոտ կանգնեցրել է նկարիչ «Պլաստիկ Ջեզուզը»։ Ավելի վաղ Լոս-Անջելեսի փողոցներում նկարիչը «Մի քվեարկեք Թրամփի օգտին» գրություններով պաստառներ է տարածել։