Հայտնի է Ռեալ - Սևիլյա սուպերգավաթային հանդիպման մրցավարը
Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունում մրցելու են իսպանական երկու թիմեր՝ «Ռեալը» և «Սևիլյան»:
Այդ հանդիպումը սպասարկելու է սերբական մրցավարական անձնակազմը Միլորադ Մաժիչի գլխավորությամբ:
Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկության հանդիպումը կայանալու է օգոստոսի 9-ին նորվեգական Տրոնհեյմում: