Բրյուսելում ենթադրյալ ահաբեկչի ձերբակալության գործողություն է իրականացվում
Ոստիկանական հատուկ նշանակության ջոկատը հատուկ գործողություն է անցկացնում Բրյուսելի կենտրոնում Մոնե հրապարակի մոտ՝ ենթադրյալ ահաբեկչին ձերբակալելու համար: Այդ մասին հայտնել է Libre Belgique-ը:
Վկայակոչելով ականատեսներին՝ լրատվամիջոցը հայտնում է, որ կասկածելի տղամարդը վերարկու է կրում, որի տակից լարեր են երևում: Ոստիկանությունը պարզել է նրա գտնվելու վայրը: Հաղորդվում է նաև, որ ոստիկանությունը բանակցություններ է վարում տղամարդու հետ բարձրախոսի միջոցով:
Հատուկ գործողության անցկացման վայրի շուրջը անվտանգության գոտի է ստեղծվել: