Պրահայում արգելվել են սեգվեյները
Պրահայի քաղաքապետ Ադրիանա Կրանցովան պաշտոնապես արգելել է Չեխիայի մայրաքաղաքի տարածքում սեգվեյ վարել` պատճառաբանելով, որ երկանիվ փոխադրամիջոցները վտանգավոր են:
Ինչպես նշում է The Guardian-ը, վերջին շրջանում լայն տարածում գտած սեգվեյների հանդեպ արգելքն ուժի մեջ կմտնի օգոստոսից:
«Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել, ուստի` որոշել ենք բավարարել է քաղաքի բնակիչների պահանջն ու արգելել սեգվեյները»,-ասել է քաղաքապետը:
Աղբյուրը հավելում է, որ օրեր առաջ նմանատիպ որոշում են կայացրել նաև Բարսելոնա քաղաքի իշխանությունները, սակայն նրանք սեգվեյներն արգելել են միայն առափնյա հատվածներում: