Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ կրակել են երկրի վարչապետի մեքենայի վրա
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի մեքենան լույս հուլիսի 16-ի գիշերը հարձակման հեղաշրջման աջակիցների կողմից ենթարկվել է զինված հարձակման: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, հայտնում է Hurriyet-ը:
«Ապստամբները կրակել են վարչապետի մեքենայի վրա»,- ասել է նախարարը:
Հատուկ ծառայություններում լրատվամիջոցի աղբյուրների տեղեկություններով՝ Յըլդըրըմը հեղաշրջման փորձի սկսվելու պահին եղել է Ստամբուլում: Նա որոշել է անվտանգության նկատառումներով հրաժարվել Անկարա ավիաչվերթից և մայրաքաղաք գնալ ավտոմեքենայով: Ստանալով մայրաքաղաքում լարված իրավիճակի մասին տեղեկություն՝ վաչապետը որոշել է փոխել իր ճանապարհը և ուղղվել է երկրի հյուսիս:
Յըլգազ քաղաքի մոտակայքում վարչապետի ավտոշարասյան վրա հարձակում է իրականացվել ժանդարմերիայի ուժերի կողմից, որոնք կրակել են Յըլդըրըմի մեքենայի վրա:
Հիշեցնենք, որ լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Հեղաշրջման ձախողումից հետո ուժայինները ձերբակալել են ավելի քան վեց հազար մարդու:
Անկարայի տվյալներով ապստամբության փորձի հետևանքով զոհվել է 290 մարդ: