«Գահերի խաղը» հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանի պրեմիերան հետաձգվել է
Ամերիկյան արտադրության ամենահայտնի հեռուստասերիալներից մեկի` «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանը, որի տևողությունն ի տարբերություն նախորդ եթերաշրջանի կլինի ավելի կարճ, հետաձգվել է:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, նոր եթերաշրջանի պրեմիերան գարնան փոխարեն կկայանա 2017թ. ամռանը, իսկ սերիաների ծավալը կկրճատվի` 10-ից հասնելով 7-ի:
Սերիալի պրոդյուսեր Դևիդ Բենիոֆը նշել է, որ «Գահերի խաղի» ավարտին մնացել է 2 եթերաշրջան` ընդհանուր առմամբ 13 սերիա:
Նշենք, որ ամերկյան HBO հեռուստաալիքը սերիալը հեռարձակում է 2011թ. ի վեր: