Պավել Մանուկյանին խնդրում եմ իմ էրեխուն տա ինձ. զինված խմբի անդամի հայր
Այսօր Ոստիկանության հրավիրված ասուլիսին Աշոտ Ահարոնյանն ասաց, որ զինված խմբի հարազատներից մի քանիսը դիմել են իրավապահ մարմիններին՝ աջակցության համար:
Մերուժան Սողոմոնյանի հայրը նշեց, որ իր որդին չի ճանաչում «Սասնա ծռերին»: «Նա ոչ ծառայել է, ոչ զենք վերցրել է: Պավլիկ Մանուկյանին խնդրում եմ իմ էրեխուն տա ինձ, ես առաջին կարգի հաշմանդամ եմ, քանի օր ա պետքարան չեմ գնացել, ինձ օգնողն ինքն է»,- ասաց նա:
Նա կոչ արեց Պավլիկ Մանուկյանին՝ իր տղային «բրախել»: «Գոնե ինձ տեր լինելու համար... իմ էրեխան պոլիտիկայից հեռու ա»,- ասաց նա: «Խնդրում եմ խղճալով թող բաց թողնի տղայիս, թող նայի ինչ վիաճակում եմ, ճղատած փորերս, ինսուլտ տարած հաշմանդամ եմ: Պավել Մանուկյանը պետության հետ ի՞նչ գործ ունի, ի՞նչ ուզում են անել, թող էրեխուն տան ինձ օգնի: Թող իմ երեխեն իմ առաջին ասի չեմ ուզում մնացածը ես գիտեմ ինչ կանեմ ինձ»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ կապ ունի տղան «Սասնա ծռերի» հետ նա ասաց, որ նման հարցերի չի ուզում պատասխանել: Նա նաև պատմեց, որ տղայի մայրը երկրաշարժին մահացել է, տատն է խնամել տղային, բանակից ազատվել է՝ վատ տեսողության պատճառով: «Ես պռոստը իմ երեխային եմ ուզում»,- ասաց նա և նշեց, որ իրեն ոչ մեկ չի ստիպել ինչ-որ բան ասել:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խումբը մտել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ է պահում են այնտեղ գտնվող ոստիկաններին՝ չորս մարդ: Նրանց մեջ են նաև փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: