Վարդգես Սաթումյան. Կարիերայիս վերաբերյալ առաջիկա օրերին հստակություն կլինի
Օրերս «Փյունիկից» հեռացել է հարձակվող Վարդգես Սաթումյանը: 26-ամյա ֆուտբոլիստն armsport.am-ի հետ զրույցում խոսել է երևանյան թիմը լքելու և հետագա ծրագրերի մասին.
««Փյունիկից» հեռացա, որովհետև պայմանագիրս ավարտվում էր, իսկ ես ցանկանում էի այլ թիմում խաղալ: Դեռևս ոչինչ հստակ չէ, հնարավոր է նաև կարիերաս շարունակեմ հայկական թիմերից մեկում:
Արտասահմանից առաջարկները կոնկրետ չեն: Մոտ օրերս ամեն ինչ պարզ կլինի»: Խոսելով Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում «Եվրոպայից» ընդհանուր պարտության մասին՝ Սաթումյանը հավելեց.
«Թե՛ իմ, թե՛ ակումբի համար շատ կարևոր հանդիպումներ էին: Ցավոք, չստացվեց հաղթահարել արգելքը»: