Ուկրաինայում անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել. Ղրիմի իշխանություններ
Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը հայտնել է, որ Ուկրաինայում անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե, որը պետությունը կամրացնի նոր սահմանների մեջ, հաղորդում է РИА Новости-ն։
«Ուկրաինայում տիրող իրավիճակի ընդունման խնդիր կա, այդ իսկ պատճառով պետք է նոր սահմանադրության հաստատման նպատակով համաժողովրդական հանրաքվե անցկացնել, որով կորոշվեն Ուկրաինայում ապրող հիմնական համայնքների իրավունքները, առաջին հերթին՝ ռուսալեզու»,- ասել է Կոնստանտինովն արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ։