Անդրիաս Ղուկասյանն ու Դավիթ Սանասարյանը բերման են ենթարկվել. ոստիկանություն
Ոստիկանության լրատվական բաժնից Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, որ բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը ու Անդրիաս Ղուկասյանը:
Թե ինչ հիմքով են բերման ենթարկվել՝ ոստիկանությունից չնշեցին: Մյուս ձերբակալվածների մասով տեղեկությունները ոստիկանությունից չհաստատեցին՝ հավաստիացնելով, որ առաջիկայում հայտարարություն կլինի այդ առթիվ: