Բարսելոնան նոր հովանավոր ունի
Կատալոնական «Բարսելոնան» հովանավորչական պայմանագիր է կնքել բուքմեյքերական Betfair ընկերության հետ,- տեղեկացնում է Sport.es-ը:
Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված է 5 տարով: Կատալոնական ակումբը բուքմեյքերական ընկերության հետ համագործակելու է տարբեր ոլորտներում:
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները մասնակցելու են Betfair-ի գովազդային ակցիաների: