Թուրքիայի հարավում ոչնչացրել են մահացած փախստական երեխաներին նվիրված հուշարձանը
Թուրքիայի հարավային Մերսին նահանգի Սիլիֆկե շրջանում ոչնչացվել է ծովում իրենց երկրներից փախչել փորձող փախստական երեխաների հիշատակին նվիրված հուշարձանը, գրում է Hurriyet Daily News-ը: Անհայտ վանդալները ոչնչացրել են հուշարձանը, որը պատրաստել էր Մալիկ Բուլութը երկու ամիս առաջ՝ 43-րդ միջազգային մշակութային շաբաթվա ընթացքում: Արձանը կոտրելը լայն քննադատություն է առաջացրել հասարակությունում:
Բուլութը լրատվամիջոցներին հայտնել է, որ շատ վշտացած է տեղի ունեցածի պատճառով:
«Մենք նավի տեսք ունեցող մեր հուշարձանի վրա քանդակել էինք երեխաների ոտնահետքերը՝ ի հիշատակ մահացած երեխաների: Ավելին, հուշարձանի վրա տեղ կար երեխաների համար, որպեսզի նրանք կարողանան նստել և խաղալ դրա վրա: Ես ցանկանում էի, որ նավերը չտանեն անմեղ երեխաների մահացած մարմինները: Ես ցանկանում էի, որ դրանք լինեին իրենց խաղերի մասը»,- ասել է նա: