Մարսի վրա Մորզեի այբուբենի նշաններ են գտել (լուսանկարներ)
ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) Մարս մոլորակի ավազային ծածկույթի վրա Մորզեի այբուբենի նշանները հիշեցնող մի քանի ավազաթումբ է նկատել, հաղորդվում է Hi-RISE տեսախցիկի կայքում։
Նշվում է, որ Hi-RISE տեսախցիկը Մարսի մակերևույթը նկարում է Mars Reconnaissance Orbiter ավտոմատ միջմոլորակային կայանից։
Աղբյուրը մանրամասնում է, որ Մորզեի այբուբենի նշանները հիշեցնող կետեր ու գծեր նկատվել են նաև ավելի վաղ, սակայն Հագալ կոչվող ավազաթմբի վրա դրանք շատ պարզ են երևացել։
Մոլորակագետների կարծիքով՝ ավազաթմբերի վրա նման նախշերի առաջացումը պայմանավորված է քամիների շարժման հատուկ ուղղությամբ։