Ռուսաստանում 2-ամյա երեխան ընկել է 8-րդ հարկից և ողջ մնացել
ՌԴ մերձմոսկովյան Սերպուխով շրջանում երկու տարեկան երեխան ողջ է մնացել 8-րդ հարկից ընկնելուց հետո:
Lenta.ru-ի փոխանցմամբ` ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամլո ծառայությունից հայտնել են, որ տղային բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Երեխայի մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք, ծնոտի կոտրվածք, բազմաթիվ կապտուկներ: Երեխան ներկա պահին կոմայի մեջ է գտնվում:
Քննիչները ստուգումներ են անցկացնում կատարվածի գործով: