Դեշամը Գրիզմանի մասին. Եվրո-2016-ում հաղթելն ավելի կարեւոր է, քան Ոսկե գնդակը
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Անտուան Գրիզմանն արժանի է «Ոսկե գնդակ» մրցանակին:
«Առաջին հերթին դա սկսվում է ձեր՝ լրագրողներիդ կողմից: Դուք արդեն այլ մոլորակում եք: Ինձ այժմ այլ հարց է հետաքրքրում: Մենք հիմա կենտրոնացված ենք Եվրոպայի առաջնության վրա: Այդ մասին մտածում են նաեւ Ռոնալդուն եւ Պորտուգալիայի ընտրանին:
Երկար տարիներ է, ինչ ձեր կողմից սիրված «Ոսկե գնդակը» խաղարկվում է Ռոնալդուի եւ Մեսսիի միջեւ: Ամեն դեպքում, եթե Գրիզմանին հաջողվի մտնել մրցանակի հավակնորդների կազմ, ապա դա ավելի լավ կանդրադառնա նրա հետագա խաղի վրա»,- Դեշամի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: