Աշխարհի ամենատարեց երկվորյակ եղբայրները նշել են ծննդյան 103-ամյակը
Աշխարհի ամենատարեց երկվորյակ եղբայրները` բելգիացի Պիտեր և Պաուլուս Լանգերոկները, ովքեր միասին են անցկացրել կյանքի մեծ մասը, նշել են ծննդյան 103-ամյակը:
Ինչպես նշում է The Guardian-ը, ծերունիներն իրենց տոնը նշել են ծերանոցում, որտեղ մի-մի բաժակ ֆրանսիական կարմիր գինի են խմել ուրախալի առիթի համար:
Եղբայրները, որոնցից ոչ մեկն ամուսնացած չէ, պատմել են, որ երբեմն ափսոսում են երեխաներ ու թոռներ չունենալու համար:
Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ երկարակյացները պետք է ևս 2 տարի ապրեն ամերիկացի Գլեն և Դեյլ Մոյեր եղբայրների ռեկորդը գերազանցելու համար: Հայտնի է, որ Մոյերները մահացել են 105 տարեկանում: